Էրիխ Ֆրոմ «Հոգեպես առողջ մարդը»

Գրականություն- Հոգևոր ընթերցումներ

  • Ընտրել որևէ հեղինակի որևէ գործ Էրիխ Ֆրոմ «Հոգեպես առողջ մարդը»

«Մարդու կեցության գլխավոր խնդիրը ինքն իրեն կյանք հաղորդելն է, այն դառնալը, ինչ նա առավելապես հանդիսանում է: Նրա ջանքերի ամենակարևոր պտուղը իր սեփական անհատականությունն է»: Էրիխ Ֆրոմ

Լինել հոգեպես առողջ մարդ՝ նշանակում է ազատագրված լինել մանկամիտ հավակնություններից (инфантильных претензий) և հավատալ թեկուզ սահմանափակ, բայց քո իրական ուժերին:

Կարողանալ հաշտվել այն պարադոքսի հետ, որ մեզանից յուրաքանչյուրը Տիեզերքի ամենակարևոր մասն է և միևնույն ժամանակ՝ ճանճից և խոտից կարևոր չէ:

Ընդունակ լինել կյանքը սիրելու և դրա հետ մեկտեղ՝ մահը ընդունել առանց սարսափի:

Դիմանալ մարդկային կյանքի ընթացքում ծագող կարևոր հարցերի անորոշությանը, դրա հետ մեկտեղ՝ վստահ լինել սեփական մտքերի և զգացմունքների հարցում:

Կարողանալ ինքդ քեզ հետ մենակ մնալ և միևնույն ժամանակ՝ յուրաքանչյուր մեկի հետ ամբողջություն կազմել այս երկրի, գոյություն ունեցող ամեն բանի հետ:

Հետևել սեփական խղճի ձայնին, բայց և անձնատուր չլինել ինքնախարազանման:

Հոգեպես առողջ մարդը նա է, ով ապրում է սիրո, բանականության և հավատի մեջ, ով հարգում է կյանքը՝ ինչպես սեփական, այնպես էլ ուրիշների:

  • Ընդհանուր դիտարկումներ անել և կարծիքը հիմնավորել
  • Կարծում եմ հոգեկան առողջությունը ինքներդ ձեզ ընդունելու և սիրելու կարողությունն է։ Հոգեպես առողջ մարդը չի վախենում ամենօրյա բարդություններից, հուսահատությունից, կարողանում է հասկանալ և արտահայտել սեփական զգացմունքները:Կարծում եմ հասարակության և շփման մեջ մտնելուց ի վեր ընկերները, հարազատները և ուսուցիչները դառնում են ինքնաճանաչման հիմնական գործոններից մեկը։ Դիտողությունները, որ արվում են ձեր հասցեին, և վերաբերմունքը ձեր նկատմամբ ամրացնում են ձեր կարծիքը սեփական անձի նկատմամբ: Ինձ թվում, որ ոչ մի այլ գործոն այդքան ուժեղ չի ազդում հոգեկան առողջության վրա, ինչպես ինքնաճանաչումը։ Երբ մարդու ինքնաճանաչումը դրական է, ապա նա առավելագույնս հաճույք է ստանում կյանքից` թե հոգեպես, թե ֆիզիկապես և թե բարոյապես: Երբ մարդը լավ ինքնագնահատական ունի, դա իրեն ուժ և վստահություն է փոխանցում` կյանքը շարունակելու և դժվարությունները հաղթահարելու համար։

The Internet is the biggest evil of our time.

I think that Internet is important role in actual life. Some people think that the Internet is useful and even important, but others think that the Internet is really harmful for us

Без названия.jpg

.I think that firstly, the Internet is the widest source of information. We can find all we want in the Internet, The Internet provides us constant access to various information that we can’t find in books or on TV.

Շարունակել կարդալ

Հովհաննես Թումանյան, «Հայի ոգին»

Առաջադրանք

1. Բացատրական բառարանի օգնությամբ բացատրիր հոգի և ոգի բառերը:

Հոգի-բացատրություն
Մարդու ներքին՝ հոգեկան աշխարհը (տրամադրությունները, ապրումները, զգացմունքները ևն):
Մարդու, որպես անհատականության, բնորոշ գծերը, հատկությունների ամբողջությունը, բնավորություն: Նա ազնիվ հոգի ունի:

Ոգի — բացատրություն

1. Շունչ, շնչառություն:
2. Էություն, ներքին բովանդակություն՝ իմաստ:
3. Եռանդ, ավյուն:
4. (փոխաբերական) Խանդավառություն, ոգևորություն:
5. Մարդու հոգեկան աշխարհը:
6. (կրոնական) Երևակայական անմարմին և անմահ գոյակ:
7. (հնացած) Հոգի:
8. (փոխաբերական) Մատերիալիստական փիլիսոփայության և հոգեբանության մեջ՝ մտածողություն,
գիտակցությունն իբրև բարձրագույնս կազմակերպված մատերիայի հատկություն, հոգի: Մատերիան,
բնությունը, կեցությունը, ֆիգիկականը առաջնային է, իսկ ոգին, գիտակցությունը, զգայությունը, հոգեկանը՝
երկրորդային (Լենին):
9. (փիլիսոփայություն) Իդեալիստական փիլիսոփայության մեջ՝ իբրև թե բոլոր իրերի ու երևույթների
հիմքում ընկած ոչ նյութական սկիզբ, որ առաջնային Է մատերիայի նկատմամբ: Բացարձակ ոգի:
10. Կրոնական պատկերացումների համաձայն՝ անմարմին ու անմահ աստվածային սկիզբ մարդու մեջ,
հոգի:
2. Քո կարծիքով՝ ո՞րն է հայ ժողովրդի ոգին և ի՞նչ է ուզում նա։

 

3. Ո՞րն է քո հոգին և ի՞նչ է ուզում նա:

4. Նյութի բովանդակությանը հավատարիմ մնալով՝  համակարգչային նկարչական որևէ ծրագրով փորձիր նկար պատրաստել:

Taking risks

— Not every event has a guaranteed outcome- sometimes, one has to take a gamble in the game of life.

18632464_s.jpg

There are some, however, who would prefer to travel within the safe, confined lane of actions with a definite outcome.Deciding whether or not to take risks in life can be tricky, but as Ralph Waldo Emerson once said, “Do not be too timid and squeamish about your actions.

Շարունակել կարդալ

Մահաթմա Գանդի

Mahatma Gandi2000 թվականին BBC հեռուստաընկերության անցկացրած հարցման արդյունքում Մահաթմա Գանդին ճանաչվում է «հազարամյակի մարդ»:

Մոհանդաս Կարամչանդ Գանդին եղել է Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ: Հայտնի է «Հնդկաստանի հայր» անվամբ: Նրա շնորհիվ Հնդկաստանը կարողացավ անկախություն ձեռք բերել Մեծ Բրիտանիայից: Մահաթմա Գանդին Հնդկաստանի անկախության համար իր պայքարում ընտրել էր «առանց բռնության» տարբերակը: Եվ դա նրան հաջողվեց:  «Ես հավատում եմ չբռնությանը», – ասում էր Գանդին: Ես հայտնաբերել եմ, որ կյանքը գտնվում է անընդհատ կործանումների, կռիվների և անհանդուրժողականության մեջ, հետևաբար պետք է լինի ավելի բարձր օրենք, քան բռնության օրենքն է: Շարունակել կարդալ