ՀՐԱՉՅԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ | Հավերժական շարժիչը

Իսկապես հուզիչ պատմվածք էր: Առաջին անգամ առիթ ունեցա ընթերցելու հայ ժամանակակից գրողի պատմավածք, որը ինձ շատ դուր եկավ: Պատմվածքում հերոսի հայրը, տարված լինելով մոր գրքերով, շատ էր ցանկանում ստեղծել մի շարժիչ, որ ինքն իրեն էներգիա մատակարարելով, հավերժ աշխատի: Հերոսի պապիկն էլ խրախուսում էր այդ մտահղացումը: Տղայի հայրը ստեղծել էր հեծանիվ, որը պտտելով էներգիա էր ստանում, տղան էլ անդադար պտտում էր, այն որպեսզի լուսավորի տան լամպը: Մի անգամ հերոսի հեծանիվը փչանում է, և նրանք երեք օր շարունակ լույս չեն ունենում: Երբ նրա հայրը սարքում է հեծանիվը, և նա սկսում է նորից պտտել, նրա մայրը մահացած է լինում: Որոշ ժամանակ անց հերոսի հայրը որոշում է նորից ամուսնանալ: Հերոսը իր քրոջ հետ հեռանում է տնից: Ժամանակ անց նրանք իմանում են, որ նրանց հայրը զավակ է ունեցել: Պատմվածքի վերջում հայրը ինքնասպան է լինում, և կինը հեռանում է՝ որդուն տանելով իր հետ: Կարծում եմ՝ բոլոր մարդիկ էլ ունեն այնպիսի մտքեր և երազանքներ, որոնք իրենք էլ են գիտակցում, որ անհնար է դրանց իրականացումը: Բայց լինում են դեպքեր, երբ մարդիկ տարվում են իրենց երազանքներով, կտրվում իրական աշխարհից և սկսում ավելի բարձր դասել իրենց երազանքները: Մարդու կյանքը սահմանափակ է, և պետք չէ այն անիմաստ վատնել անհնարին բաների վրա: Մենք պետք է գոհ լինենք այն ամենով, ինչ ունենք՝ չընկնելով երազանքների հետևից:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s